Տիկնիկային թատրոնը կմեկնի հյուրախաղերի
Yerkir.am-ը գրում է. Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը շուտով կմեկնի հյուրախաղերի: Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչև տարեվերջ դեռ երկու երկրում հյուրախաղեր ունեն:
«Հոկտեմբերի 31-ին Թաիլանդում կմասնակցենք տիկնիկային փառատոնի` «Կառնավալ» խորագրով: Փառատոնին կմասնակցենք Թումանյանի «Անխելք մարդը» ներկայացմամբ, ընդ որում` անգլերեն լեզվով: Փառատոնից անմիջապես հետո կմեկնենք Գերմանիա` մասնակցելու տեղի մոնոներկայացումների փառատոնին` Նարինե Գրիգորյանի «Դզին» ներկայացմամբ»,- հայտնեց Բաբայանը: