ՏԻՄ ընտրություններ 7 համայնքում. թեկնածուները հիմնականում կամ ՀՀԿ-ական են, կամ անկուսակցական
Հանրապետության 7 համայնքներում փետրվարի 12-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված թեկնածուների մասին ամփոփ տեղեկատվությունից պարզ է դառնում, որ թեկնածուները հիմնականում կամ Հանրապետական են, կամ անկուսակցական: Մասնավորապես, նույն պատկերն է Շիրակի մարզի Ախուրիկ եւ Արեւիկ համայնքներում, Արարատի մարզի Նոյակերտ գյուղում, Արմավիրի Վարդանաշեն համայնքում: Այս առումով բացառություն են կազմում Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ եւ Սյունիքի մարզի Վարդավանք համայնքները, որտեղ միմյանց դեմ պայքարում են ՀՅԴ-ական եւ անկուսակցական թեկնածուները:
Հետաքրքրական պատկեր է Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում: Այստեղ առաջադրված երեք թեկնածուներն էլ անկուսակցական են:
Slaq.am
