Տիմոշենկոն կպայքարի Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար
«Բատկիվշչինա» խմբակցության նախագահ Յուլիա Տիմոշենկոն առաջադրվելու է Ուկրաինայի նախագահի առաջիկա ընտրություններում: Այս մասին նա հայտարարել է Ուկրաինական NewsOne հեռուստաալիքի եթերում:
ՆՐ ախոսքով` «Իրական ժողովրդավարական կուսակցությունները պետք է համագործակցեն իրար հետ»:
«Ես այլևս երբեք իմ ձայնը, իմ թիմի ձայնն ու ինձ հավատացող մարդկանց ձայնը որևէ մեկին չեմ վստահի: Ես առաջադրվելու եմ նախագահի պաշտոնում», – ասել է Տիմոշենկոն:
