ՏԿԱԻ նախարարի աշխատանքային այցն Արագածոտնի մարզ` ուշադրության կենտրոնում երեխաներն են
Shabat.am-ը գրում է.Դեկտեմբերի 10-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Արմեն Երիցյանի առաջին կանգառն Ապարան քաղաքում էր, որտեղ նախարարն այցելեց քաղաքային երեք մանկապարտեզ:
Շրջելով մանկապարտեզների տարածքում` ՏԿԱԻ նախարարը ծանոթացավ առկա պայմաններին, զրուցեց մանկավարժների հետ և լսեց նրանց հուզող խնդիրներն ու մտահոգությունները: Նախարարը կարևորեց երեխաների համար լավագույն պայմանների ապահովումը նախակրթական ուսումնական հաստատություններում, շեշտեց հատկապես ձմեռային ամիսներին անխափան ջեռուցման ապահովման անհրաժեշտությունը: Ջեռուցման խնդիր կար նաև Ապարանի դպրոցներից մեկում, որի պատճառով մարմնամարզության դասերը անցկացվում են սահմանված գրաֆիկի խախտումներով: Նախարար Երիցյանն առկա խնդիրների լուծման վերաբերյալ համապատասխան ցուցումներ տվեց:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
