Թմրամիջոց պահելու համար տղամարդը բերման ենթարկվել
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 13-ին, ժամը 17.40-ին, իր տնից բերման է ենթարկվել 1950 թ. ծնված Մերուժան Ա.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2014 թ. հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 2-րդ մասի 2-րդ կետի եւ 273 հոդվածի /մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքներով:
