ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Դեկտեմբերի 13-ին Գյումրի քաղաքի տներից մեկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 52-ամյա ոմն Լեռնիկը, ով դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
