Թմրանյութերի ազդեցության տակ գտնվող տղամարդը` թռիչքուղում. վայրէջքներ ու թռիչքներ են հետաձգվել
Սան-Դիեգոյի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է 34-ամյա մի տղամարդ, ով վազելով դուրս է եկել թռիչքուղի: Բի-Բի-Սի-ն գրում է, որ ոստիկանության տվյալներով, ձերբակալված Ջոնաթան Էջկոմբը կամ հարբած է եղել կամ էլ թմրանյութերի ազդեցության տակ:
Միջադեպի հետևանքով թռիչքներ ու վայրէջքներ են հետաձգվել 7 րոպեով:
