Թմրախնձոր՝ հանձնուքից
Երեկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա. Պ.-ին այցելության եկած Էջմիածին քաղաքի բնակչուհի Գ. Կ.-ի բերած հանձնուքի զննությամբ` վեց խնձորի միջից, հայտնաբերել և առգրավել են 4,7 գրամ ընդհանուր քաշով 12 հատ B 8 դաջվածքով դեղահաբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից՝ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
