Տնավարի, յուրայինների միջավայրում ու «մերոնքականներով», Փարաքարում տեղի ունեցավ տնօրենի մրցույթ
Տնավարի, յուրայինների միջավայրում ու «մերոնքականներով» վիճակներում Փարաքար համայնքում տեղի ունեցավ տնօրենի մրցույթ: Արմավիրի մարզի «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար Կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր մրցույթ: Տնօրենի թեկնածուները երկուսն էին՝ արդեն 14 տարի գործող տնօրեն Վարազդատ Հակոբյանն ու Վաղարշապատի թիվ 12 միջն դպրոցի դասվար՝ Ռուզաննա Ժամհարյանը:
8 հոգուց բաղկացած խորհուրդը միաձայն ու համերաշխ ընտրեց գործող տնօրենին։ Անկեղծ լինելու համար նախ պետք է նշել, որ գործող տնօրենն արդեն հատել է թոշակի անցնելու տարիքը, ու չնայած նրան, որ կենսաթոշակ է ստանում, նաև համառորեն կառչել է տնօրենի իր աթոռին` չցանկանալով իր տեղը զիջել երիտասարդ կադրերին։ Նախ, պետք է նշել, որ օրենքով չի թույլատրվում, երբ թոշակի անցած քաղաքացին միաժամանակ և՛ թոշակ է ստանում, և՛ Աշխատում է։ Մյուս կողմից էլ վարչապետ Կարեն Կարապետյանն էր հայտարարել , որ ժամանակն է, դուրս գալ կաղապարներից և տարեց կադրերին փոխարինել նորերով։ Մասնավորապես կրթության և գիտության նախարարին հանձնարարել էր ուշադրություն սևեռել հանրակթական դպրոցների բարձիթողի վիճակին, որտեղ գործում է խնամի-բարեկամ տարբերակը։ Սակայն երևի թե այս հանձնարարականը պատկան կառույցների ականջի կողքով է անցել եւ լավ չի լսվել, քանի որ դպրոցներում նույն բարձիթողի վիճակն է։
Ինչ վերաբերվում է Փարաքարի դպրոցի տնօրենի մրցույթի դեպքին, ապա այստեղ տնօրենն ինքը իր խոսքում բաց թողեց, թե մարզպետն ա որոշողը։ Իսկ, թե որտեղից մարզպետ Աշոտ Ղարհամանյանին նման լծակներ և, ով է նրա թևերի տակ ձմերուկներ դրել, սա արդեն առանձին թեմա է։ Մրցույթի ընթացքում նույնիսկ ԿԳ նախարարության ներկայացուցիչնը ընդամենը հրահանգավորված զինվորի դեր էր խաղում.ինչպես ասվել էր՝ այնպես անում էր (երևի այդ կերպ փորձում էր աթոռը պահել): Հանգիստ ու սուսուփուս նստած՝ նա հետևեց մրցույթի ողջ ընթացքին, ու չնայած հանձնաժողովի ակնհայտ տրամադրվածությանն ու մրցույթի կանխատեսելի ավարտին՝ Fnews.am-ի հետ զրույցում հայտարեց, թե ամեն ինչ անցավ օրենքի սահմանում:
Նրա դրական մոտեցումը կարելի է պարզապես համարել թերացում՝ «պռոմըխ» իր աշխատանքում: Անզեն աչքով կարելի էր տեսնել, թե ինչ տրամադրվածությամբ ու ագրեսիվ մոտեցմամբ էին հանձնաժողովի անդամները հարցեր տալիս երիտասարդ կադրին՝ Ռուզաննա Ժամհարյանին: Նրանք այնքան ամփույթ ու անպատասխանատու էին այդ հարցում, որ նույնսիկ չէին նկատում, որ տալիս են միևնույն հարցերը, որոնց պատասխանն ուսուցչուհին մի քանի անգամ հնչեցրեց, և ստիպված ամեն պատասխանից առաջ կրկնում էր. «ես նոր ասացի…», «արդեն ասացի…», «ասացի, բայց նորից ասեմ…» ու համբերատար կրկին պատասխանում էր հարցին: Իիսկ հանձնաժողովի անդամներից մեկը նույնիսկ իրեն թույլ տվեց Ռուզաննա Ժամհարյանին դիմել, ո՛չ թե ազգանունով և հարգալից, այլ հեգնաքով և «աղջիկ ջանով»: Պատկերն այլ էր գործող տնօրեն Վարազդատ Հակոբյանի դեպքում: Նախ նա մտավ ու ո՛չ թե նստեց, այլ փռվեց աթոռին, ապա նայելով տեսախցիկին՝ մի փոքր հավաքեց իրեն։ Իսկ վերոհիշյալ տիկինը նրան հացրեն ուղղում էր «Հակոբյան ջան»-ով:
Ընդ որում, նրա հարցերը գործի հետ կապ չունեին։ Օրինակ, նա հարցնում էր, թե արդյո՞ք դպրոցը մասնակցել է առարկայական որևէ օլիմպիադայի, այն դեպքում, երբ նպատակը ոչ թե կատարած աշխատանքները ներկայացնելն էր, այլ առաջիկա ծրագրերը նեևրկայացնելը։ Տնօրենը նաև տեղեկացված լինելով ԿԳՆ-ի առաջիկա ծրագրերին՝ կապված իր դպրոցի հետ, իր առաջիկա ծրագրերում ընդգրկել էր հենց այդ կետերը։ 14 տարվա տնօրենը, ով հենց նոր սկսկեց մտածել քանդված դպրոցի մասին, խոստանում է նոր դպրոց կառուցել՝ իր ընտրվելու դեպքում։ Նա նաև խորհդի անդամներին խոստացավ ավելացնել լիազորությունները․․․Հակոբյանը նաև խոստացավ իր դպրոցի հարակից այգուց նրանց ծիրան հյուրասիրել։ Վերջիններս սիրով նշեցին, որ դեռ կգան իրար հետ ծիրան ուտելու։
Ա. Սահակյան
