Տոնական օրերին գրանցվել է 676 պատահար
Տոնական օրերին գրանցվել է 676 պատահար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: Վերջինիս խոսքով դա 250-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: «Այդ պատահարների հետևանքով արձանագրվել է 3 զոհ, 56 տուժած: Զոհերից մեկը եղել է հրդեհի հետևանք, մյուսը հայտնվել է բքի մեջ, և երեք օր հետո է հայտնաբերվել, իսկ մահվան մյուս դեպքը առաջացել է ՃՏՊ-ի հետևանքով»,-ասաց Խանգելդյանը:
Նա նաև նշեց, որ ՃՏՊ-ների ցուցանիշները ևս նվազել են և արձանագրվել է 25 դեպք, մեկ զոհ է եղել, 23 տուժած: Հովհաննես Խանգելդյանը հայտնեց, որ 234 արգելափակման դեպք է եղել, անվտանգ հատված է դուրս բերվել 1263 տրանսպորտային միջոց, 3500 մարդ: «Զանգերի թիվը տաս հազարից ավելի է եղել»,- ասաց նա և նշեց, որ Գեղարքունիք, Սյունիքի ուղղությունները ծանրաբեռնված է եղել և ութ ծննդկանի օգնություն է ցուցաբերվել:
