Տոնավաճառների առևտրականների հարցում կառավարությունը որևէ զիջման չի գնա
1in.am-ը գրում է. Կառավարությունը որևէ զիջման չի գնա փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների պահանջի բավարարման հարցում և «Շրջանառության հարկի մասին» օրենքում որևէ փոփոխություն չի նախաձեռնի: Փետրվարի 1-ից օրենքը կմտնի լիարժեք կիրառության մեջ: Կառավարությունը պարզապես մասամբ հեշտացրել է ապրանքային մնացորդի գույքագրման գործընթացը: Այս մասին «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում տեղեկացրեցին ֆինանսների նախարարությունից:
«ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի հունիսի 21-ին ընդուն¬ված՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխու¬թյուններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև ՀՀ ԱԺ-ի կող¬մից 2014 թվականի նոյեմբերի 19-ին ընդունված՝ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենք-ներում նոր փոփոխություններ չեն նախատեսվում»,- փոխանցեցին ֆինանսների նախարարությունից՝ հավելելով. «Միաժամանակ, հայտնում ենք, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մշակվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առևտրական (առքուվաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները դժվարանում էին օրենքով նախատեսված անցումային ժամանակահատվածում հաշվառել իրենց ապրանքային մնացորդները և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հարկային մարմիններին: Վերջինս պայմանավորված էր տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա ապրանքային մնացորդների ծավալներով, ինչպես նաև ապրանքային մնացորդների հաշվառման ձևանմուշի լրացման դժվարություններով:
մանրամասները` սկզբնաղբյուրում
