Տոներից հետո անձնական բժիշկը կայցելի Լեւոն Հայրապետյանին
Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի անձնական բժիշկ Հենրի Բակունցը Ամանորի տոներից հետո հնարավոր է այցելի գործարարին։
«Կապ ունեմ բժիշկների հետ, խոսում եմ եւ բժիշկները հսկողության տակ են պահում ամեն ինչ»,- «Ա1+»-ին ասաց Հենրի Բակունցը։
Հիշեցնենք, որ նախօրեին վատացել էր տնային կալանքի տակ գտնվող Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը եւ նրան շտապ հոսպիտալացրել էին։
Հայազգի գործարարը տառապում է քաղցկեղով,շաքարախտով,ունի սրտի եւ ճնշման հետ կապված խնդիրներ։
Անձնական բժշկի խոսքերով՝ երբ սկսել է դատական պրոցեսը, Լ. Հայրապետյանն իրեն ճնշված է զգում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի եղանակով ձեռք բերված միջոցների լվացում եւ յուրացում (կամ վատնում) հոդվածներով: Նա, սակայն, չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, հոկտեմբերի 3-ին փոխարինվել էր տնային կալանքով։ Մոսկվայի Բասմանի դատարանը հաշվի էր առել նրա առողջական վիճակը։
