Թոշակառուն փորձել է ինքնասպան լինել՝ առողջական խնդիրների պատճառով
Երեկ՝ ժամը 15:00-ի սահմաններում, առողջական խնդիրներ ունենալու պատճառով 65-ամյա թոշակառու տղամարդը փորձել է ինքնասպան լինել՝ իր բնակարանի ննջասենյակում լվացքի պարանը պարանոցը գցելու, ոտքերով այն ձգելու միջոցով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դրա հետևանքով թոշակառուն կորցրել է գիտակցությունը, հայտնաբերվել հարազատների կողմից, որոնք էլ զանգահարել են շտապօգնություն:
Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել «մեխանիկական ասվիկ վիճակ» ախտորոշմամբ:
