Թող ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը
Սիրելի մայրեր, քույրեր, եւ աղջիկներ.
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ: Կնոջ, աղջկա նկատմամբ հարգանքն ու սերը դարերի խորքից է գալիս: Դրա ակունքները կանանց գեղեցկությունն ու քնքշանքը չեն միայն:
Անուրանալի է ձեր դերակատարությունը մեր ժողովրդի ձեռքբերումների, մշակութային արժեքների ստեղծման, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում:
Առաջին հերթին ձեր նվիրումի և առաքինության շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայոց ընտանիքի ամրությունը, որոնք առողջ հոգով և մտքով սերունդ դաստիարակելու հիմքն են:
Գարնանային հմայք ու տրամադրություն ենք մաղթում բոլորին:
Թող ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը:
Թող ձեր կյանքում պակաս կարևոր տեղ չունենան մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները, մեր անկախ երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու ձգտումը:
Մաղթում եմ ձեզ անձնական հարատև երջանկություն, առողջություն, սեր եւ բեղմնավոր գործունեություն:
Թող ի կատար ածվեն ձեր բոլոր նվիրական երազանքները:
Fnews.am
