Թող փառավորվի ձեր ամենօրյա հերոսությունը, որ կոչվում է հայրենիքի պաշտպանություն. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Հայկական բանակի տարեդարձը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ այս փառապանծ տոնի՝ Հայոց բանակի օրվա առթիվ: Ամուր կամք, ուժ ու կորով մեր զինվորներին՝ մեր ժողովրդի անվտանգության պահպանման այս պատասխանատու և պատվաբեր գործում։
Սիրելի՛ զինվորներ, պարոնա՛յք սպաներ,
Թող փառավորվի ձեր ամենօրյա հերոսությունը, որ կոչվում է հայրենիքի պաշտպանություն։ Կեցցե՛ Հայոց բանակը»։
