Թող որ լինի նոր նվաճումների ու հաջողությունների տարի
Հարգելի այցելունե՛ր, մեր շատ սիրելի ընթերցողներ, հարազատներ, բարեկամներ, սրտանց շնորհավորում ենք բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող այս Նոր տարին լինի հաջողությունների ու մեծ ձեռքբերումների տարի: Թող այն լինի ոչ թե կապիկությունների տարի, այլ Աստծո օրհնություններով լեցուն տարի:
Fnews.am էլ օրաթերթը սրտանց շնորհավորում է ՀՀ-ում եւ արտերկրում ապրող մեր բոլոր հայրենակիցներին` մաղթելով անհոգ, երջանիկ կյանք, բարձր տրամադրություն, հաճելի պահեր հարազատների եւ ընկերների միջավայրում:
Սիրելի հայրենակիցներ`անկախ անցած տարվա, ինչպես նաեւ սպասվող դժվարություններից, եղեք լավատես, միշտ ժպտացեք ու երջանկություն պարգեւեք շրջապատի մարդկանց:
Թող Նոր Տարին Ձեզ համար լինի նոր հորիզոնների բացահայտման, ֆինանսական բարձունքների, նվաճումների տարի, որ բոլոր իղձերն իրականան, անշուշտ լինի հաջողություն և իհարկե առողջություն:
Առանձնահատուկ շնորհավորում ենք հայոց բանակի քաջորդիներին:
Անկեղծ ասած` ուզում եմ, որ ամեն ինչից զատ, այսօր հնչեն նաեւ շնորհակալության խոսքեր…
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան հայոց բանակի կայացման գործում…
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց սրբազան պարտքն են կատարել հայրենիքի հանդեպ…Հավերժ փառք այդ գործում հերոսաբար ընկածներին…
Շնորհակալություն և համբերություն այն բոլոր ընտանիքներին, ում զավակները հենց այս պահին համալրում են հայոց բանակի շարքերը…
Շնորհակալություն այն բոլոր զինծառայողներին, ովքեր գտնվում են ծառայության մեջ, Ձեր շնորհիվ է անսասան հայոց սահմանը…
Աստված ձեզ պահապան…
Fnews.am
