«Տոյոտա Պռադո»-ն հայտնվել հարակից դաշտի քարերին
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:58-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին՝ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գորիս հատվածի 228-րդ կմ-ում «Տոյոտա Պռադո» մակնիշի 500RR51 պ/h ավտոմեքենան (վարորդ` Հ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից դաշտի քարերին. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
