ԳԱԼԱ-ի նկարահանող խումբը քիչ առաջ է վերադարձել Գյումրու Երևանյան խճուղուց, որտեղ այսօր, ժամը 10:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լեռնիկ Հեքիմյանը տրակտորով աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի կովշով պատահաբար հարվածել է աշխատանքներ կատարող Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ 27-ամյա Վաղինակ Մեսրոպյանին:
Տրակտորի կովշի սուր մասերը մտել են մահացող տղայի՝ Վաղինակի տաբատի քղանցքի մեջ, ինչը չեն նկատել ո՛չ Վաղինակը, ո՛չ էլ տրակտորիստը: Իսկ երբ սկսել է աշխատացնել տրակտորը, տղային վերեւ է բարձրացրել, հետո իջեցրել գետնին, եւ տղան մահացել է արդեն կովշի տակ մնալով: Ըստ տեղեկությունների՝ ճզմվել է երիտասարդի գլուխը, որի հետեւանքով էլ մահացել է: Երիտասարդ տղան, Երազգավորսի գյուղապետի խոսքով, մի քանի ամիս առաջ էր ամուսնացել: Կինը հղի էր եւ արդեն սպասում էր իր առաջնեկին: