Թրամփն ասել է՝ ինչպես կանգնեցնել կորոնավիրուսը
Չինաստանը կարող էր կանգնեցնել COVID-19 կորոնավիրուսի տարածումը, սակայն դա չի արել և չի անում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփմն ասել է․
«Այն կարելի էր կանգնեցնել, չէ որ այն Չինաստանից է դուրս եկել»։
ԱՄՆ նախագահը հստակեցրել է, որ Չինաստանը կամ չի կարողացել կանգնեցնել COVID-19-ի տարածումը, կամ պարզապես չի արել դա։
«Մենք առևտրային գործարք ենք կնքել։ Սակայն դա այժմ երկրորդական է՝ համեմատած, թե ինչ է կատարվում վիրուսի հետ։ Այս իրավիճակն անընդունելի է»,- հայտարարել է ամերիկյան առաջնորդը։