Թրամփը Կոնգրեսին կոչ է արել 10 օրում պատի կառուցման համար միջոցներ հատկացնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսին 10 օր է մնացել բյուջեի մասին օրինագիծն ընդունելու համար, որում կնախատեսվի Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար միջոցների հատկացումը: Նա այս մասին ասել է Կոնգրեսին հղած ամենամյա ուղերձում:
«Կոնգրեսին ընդամենը 10 օր է մնացել օրինագիծն անցկացնելու համար, որը կֆինանսավորի մեր իշխանության մարմիններին, կպաշտպանի մեր հայրենիքը եւ կապահովի մեր հարավային սահմանների անվտանգությունը»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ դեմոկրատները և հանրապետականները պետք է «միավորվեն ԱՄՆ սահմանների պաշտպանության համար»:
Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ ԱՄՆ-ում շատերն էին խոսում պատի կառուցման անհրաժեշտության մասին:
«Ես կհասնեմ պատի կառուցմանը», —ասել է նա:
