Թշնամու գործողությունները շփման գծի զինծառայողների համար կանխատեսելի են (Video)
1in.am-ը գրում է. «Հակառակորդի գործողությունները մեզ համար կանխատեսելի են, արագ պատասխան ենք տալիս, հարկ եղած դեպքում՝ մեկին տասը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի մարտական հենակետերից մեկում վստահեցրին զինծառայողներ Գրիգոր Ամիրյանը, Սպարտակ Նալաբանդյանը և Աբրահամ Աբրահամյանը:
Ըստ նրանց ՝ սահմանը պահում են զգույշ, մարտական գործողություններում ամեն քայլը հաշվարկում են, որպեսզի հակառակորդին պատասխան տալիս զոհ չունենանք:
Զինվորները մարտական հենակետի դիմաց ունեն նաև մատուռ, որտեղ աղոթում են խաղաղ ծառայության համար:
