Թշնամու խոցված տանկերի քանակը դարձավ 29.Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի խոցված տանկերի քանակը դարձել է 29:
Հիշեցնենք, որ ըստ ԼՂՀ ՊԲ-ի հաղորդած տվյալների, ապրիլի 1-ից շփման գծում սկսված բախումների հետևանքով հայկական կողմը կորցրել է 20 զինծառայող, վիրավորվել՝ 72-ը, 26 զինծառայող համարվում է անհետ կորած: Հայկական կողմը կորցրել է նաև 7 տանկ:
Նշվում է նաև, որ այս պահի դրությամբ արցախյան կողմն ունի 8 կորցրած դիրք, որոնցից 5-ը հարավային ճակատում, 3-ը՝ հյուսիսայինում։ Ադրբեջանը կորցրել է 18 տանկ, 2 ուղղաթիռ, 6 հետևակի մարտական մեքենա, այլ զինտեխնիկա:
