Թունավորում՝ Լոռու մարզում. 19-ամյա երիտասարդի վիճակը ծանր է
Հոկտեմբերի 8-ին, ժամը 16.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ԲԿ է տեղափոխվել 1996 թ. ծնված Վ. Մ.-ը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻ նախարարության մամուլի ծառայությունը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
