Թունավորում. տուժածների վիճակը միջին ծանրության է
Հուլիսի 9-ին, ժամը 01.00-ին տեղեկատվություն է ստացվել, ժամը 00.10-ի սահմաններում թունավորման նախանշաններով Վանաձորի ԲԿ են տեղափոխել Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղու թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ Ա.Ծ-ին (ծնվ.1941թ.), Ֆ.Ս.-ին (ծնվ.1946թ.) և Ն.Ծ.-ին (ծնվ.1985թ.): Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հուլիսի 8-ին, ժամը 20.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 19.36-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի բնակիչ Ի.Հ.-ն (ծնվ. 1989թ.). բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
