Տունը, գույքով հանդերձ, ամբողջությամբ այրվել է
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12:18-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 15:26-ին:
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ Վ. Մ.-ին պատկանող տունն ամբողջությամբ այրվել է՝ գույքով (100 քմ):
