«Թուրք լրագրողը Թուրքիայից չքվելու կոչ է հնչեցրել հայերին». Կ. Հովհաննիսյան
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թրքասերներ, ձեզ Ուրֆա քաղաքում հարցնող կա...
Ուրֆայի տեղական հեռուստաընկերության լրագրողը եթերից Թուրքիայից չքվելու կոչ է հնչեցրել այլազգիներին, այդ թվում նաև հայերին: Իսկ հայերի մասին արտահայտվելիս օգտագործել է «Ermeni p*çiyiz » (հայի վաստակ) վիրավորական եզրույթը...
Թուրքիայում ամեն ինչ անում են, որպեսզի Իդլիբում կրած կորուստներից հետո հնարավորինս չեզոքացնեն ներքին քաղաքական վտանգները, նույնիսկ այդ կորուստների մեջ մեղադրելով Թուրքիայում ապրող այլազգիներին»:
