Թուրքական բանակը ներխուժել է Իրաք
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էայիփ Էրդողանը կորցրել է իրականության զգացումը եւ թեւավորվելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անգործությունից գնալով ավելի է թեժացնում իրավիճակը տարածաշրջանում: Հիմա էլ թուրքերը կրկին խախտել են Իրաքի սահմանը եւ ռմբակոծում են այդ երկրի հյուսիսում գտնվող քրդական բնակավայրերը:
Թուրքերը նշում են, թե իբր ռմբակոծում են Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերը:
Էրդողանը հայտարարել է նաեւ, որ գնդակոծելու են նաեւ Սիրիայում քրդական բնակավայրերը:
Եւ այս ամենից հետո Արեւմուտքը ոչ մի պատժամիջոց չի սահմանում Թուրքիայի նկատմամբ:
Top-News.am
