Թուրքական նվեր Հայաստանում ռուսական ռազմակայանին
Lragir.am-ը գրում է .
Թուրքիայի Ամարա բնակավայրում, որը Սիրիայի հետ սահմանային հատվածում է, տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով կա 27 զոհ եւ մի քանի տասնյակ վիրավոր: Ենթադրվում է, որ պայթյունը Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գործողության հետեւանք է:
Չի բացառվում, որ դա Իսլամական պետություն խմբավորման պատասխանն է Թուրքիայի իշխանության քայլին, որի թիրախում են հայտնվել ԻՊ-ին միացող մի քանի տասնյակ քաղաքացիներ: Հուլիսի ընթացքում Թուրքիայի իշխանությունը ձերբակալել է 21 քաղաքացի, որոնց կասկածում են ԻՊ-ին միանալու մտադրության համար: Փակվել են ծայրահեղականների մի քանի կայքեր, հայտնաբերվել է մեծ քանակի զենք, զինամթերք:
Մանրամասն ` սկզբնաղբյուրում:
