Թուրքական օդուժը ռազմական գործողություն է սկսել Իրաքի հյուսիսում
Թուրքական F-16 կործանիչները նոր ավիահարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի դիրքերին Սիրիայում, ինչպես նաև հարձակվել Իրաքի հյուսիսում իսլամիստներին դիմակայող քուրդ աշխարհազորայինների դիրքերի վրա։ Այս մասին հայտնում է Dogan պորտալը։
ԴԱԻՇ-ի և PKK-ի դիրքերին ուղղված ավիահարվածները հասցվել են տեղի ժամանակով ժամը 22:30-24:00-ը։ Ինքնաթիռները թռչել են Դիարբեքիրի ավիաբազայից։
Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
