Թուրքի հետ է խոսել Skype-ով, դրա համար եմ սպանել. կնոջը դանակի 30 հարվածով սպանած Արտակ
Արտակ Առաքելյանն ընդունում է, որ անցած տարվա սեպտեմբերի 27-ին դանակի 30 հարվածով սպանել է կնոջը՝ Հեղինե Դարբազյանին:
Այսօր՝ մարտի 2-ին, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Առաքելյանը նշեց, որ այդ քայլին է դիմել խանդի պատճառով:
«Երբ փետրվարին վերադարձա Ռուսաստանից, նկատեցի, որ կնոջս վերաբերմունքն իմ նկատմամբ փոխվել է, նա ավելի սառն էր դարձել: Հետո երբ Skype-ն ուսումնասիրեցի, տեսա, որ գիշերվա ուշ ժամերին՝ մոտ 40 րոպե, մի թուրքի հետ է խոսել, որից մենք ապրանք ենք բերում»,- ասաց Արտակ Առաքելյանը:
Մանրամասն` news.am
