Թուրքիան ցավակցություն է հայտնել ռուս ժողովրդին
Tert.am–ը գրում է.
Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ռուսաստանցի հանքափորների ընտանիքներին, որ զոհվել են Վորկուտայի «Սևերնայա» հանքում:
Haqqin.az-ը հայտնում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշված է, որ ցավակցությունը հղված է «ռուսաստանցի ժողովրդին, այդ թվում՝ զոհվածների հարազատներին»:
Նախնական տվյալներով հանքում տեղի ունեցած աղետին նախօրեին զոհ է գնացել 36 մարդ:
