«Թուրքիան էլ ավելի շատ ջանքեր կգործադրի ԼՂ խնդրի լուծման համար». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Ստամբուլում անցկացվող «Միջազգային խաղաղ միջնորդությունը աշխարհում. արդյունքների ամփոփում և ապագայի վերլուծություն» խորագրով VI-րդ համաժողովում, խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի մասին, գրում է Report կայքը՝ հղում անելով Haberler-ին: Իր ելույթում Չավուշօղլուն, մասնավորապես, նշել է, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքների հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի համաձայն»: Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Թուրքիան էլ ավելի շատ ջանքեր կգործադրի Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար»: