Թուրքիան մասնատվելու է Էքստրասենսի ուշագրավ բացահայտումները
Արցախա-ադրբեջանական սահմանին առկա ռազմական գործողությունների, հնարավոր ելքերի եւ թերեւս ամենակարեւորի` թե երբ կավարտվի թշնամու կողմից սանձազերծած այս ագրեսիան, «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք էքստրասենս, հիրոմանտ, բուսաբույժ ԿԱՐԵՆ ԱՓՈՅԱՆԻ հետ:
Ադրբեջան պետություն գոյություն չունի էներգետիկ դաշտում
- Դուք դեռեւս 2019 թվականի վերջին կանխատեսել էիք, որ սպասվում են պատերազմներ, եւ որ հայը դեռ պետք է շարունակի պայքարել իր հայապահպանության համար: Ցավոք, կանխատեսումներն իրականություն դարձան, եւ այսօր մեր բանակը կռվում է երկու հզոր բանակների դեմ: Ե՞րբ կավարտվի այս պատերազմը, եւ ո՞րն է այս ագրեսիայի իրական պատճառը:
- Այո, այս պատերազմը կանխատեսելի էր: Սակայն մենք հիմա բախվում ենք հետեւանքի հետ, իսկ պատճառները ավելի խորքային են: Ես ո՛չ քաղաքագետ եմ, ո՛չ ռազմագետ, իրավիճակին նայում եմ իմ դաշտով եւ ունեմ իմ գնահատականը: Այսինքն, մենք հիմնականում ոչ թե գործ ունենք Ադրբեջանի հետ, քանի որ որպես այդպիսին նման պետություն գոյություն չունի էներգետիկ դաշտում: Ֆիզիկապես կա, բայց հետո չի լինելու, ավելին կան ժամկետներ, որի մասին չեմ նշի: Այլ մենք գործ ունենք պանթուրքիզմի ծրագրի հետ, որոնց նպատակն էª Հայաստանն առանց հայերի, եւ մինչեւ այսօր տարբեր դիկտատորների ղեկավարությամբ իրականացվում է: Դրան մենք պետք է լուրջ վերաբերվենք:
Պատերազմ է ոչ միայն սահմանին, այլ, ես կասեի, բարու եւ չարի միջեւ: Հայաստանը եւ մեր տարածաշրջանը համարվում է լույսի միավորման, համախմբման, չարի պայքարի, պատերազմի սիմվոլ: Դրա համար այսօր այն արիական ոգին, որը կա, արթնացել է, թշնամուն դուր չի գալիս: Այսինքն` ԱՐª Արմենիա եւ Չ-ԱՐ. իրենք չար են: Մենք գործ ունենք գլոբալ չարի հետ, որը համաշխարային կարեւոր նշանակություն ունի ոչ միայն պետությունների, այլեւ երկիր մոլորակի էվոլյուցիոն զարգացման մեջ: Այս պատերազմն այնքանով է կարեւոր, որ սրանից կերեւաª կսկսվի՞ Երրորդ համաշխարհայինը, թեª ոչ: Այսինքն Հայաստանի դերակատարությունը կարող է կանխել, որպեսզի չլինի Երրորդ համաշխարհայինը:
Մանրամասները տեսանյութում
