Թուրքիան մտադիր չէ հարևանություն անել Իսլամական պետության հետ. Դավութօղլու
Araratnws.am-ը գրում է.
Թուրքիան մտադիր չէ հարևանություն անել «Իսլամական պետություն» խմբավորման հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն: Հաղորդում է Hurriyet-ը:
Նրա խոսքերով` Թուրքիայի նպատակն է, որպեսզի «Իսլամական պետության» գրոհայիններից ազատված տարածքներում տեղակայվեն Սիրիայի չափավոր ընդդիմության ուժերը: Ըստ Դավութօղլուի` թեպետ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարաձայնություններ կան «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցում, սակայն չափավոր ընդդիմությանն ընդառաջելու հարցում նրանք միակարծիք են:
Թուրքիայի վարչապետը նաև հայտարարել է, որ իր երկիրն առայժմ չի պատրաստվում ցամաքային զորքեր կիրառել Սիրիայի տարածքում:
Երեկ նաև հայտնիէ դարձել, որ Թուրքիան հետ է կանչել արձակուրդում գտնվող իր բոլոր զինվորականներին:
