Թուրքիան ներկայացրել է իր «TR-122» կառավարվող հրթիռները
Թուրքիայի զինված ուժերը ներկայացրել են «TR-122» ռեակտիվ կրակի համակարգի նոր մոդիֆիկացիան, որը հագեցած է 122 մմ տրամաչափի կառավարվող հրթիռներով:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ «Sakarya» համակարգի պլատֆորմի վրա ստեղծված այս համակարգերը հաջողությամբ անցել են առաջին փորձարկումները:
Աղբյուրի հաղորդմամբ` կառավարվող հրթիռները, որոնց վրա տեղադրված է նավիգացիոն համակարգ (GPS), կարողացել են դիպուկահարի ճշգրտությամբ խոցել 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները:
Նախատեսվում է, որ կառավարման համակարգի ներդրումից հետո հնարավոր կլինի այս հրթիռները տեղադրել ռազմական ինքնաթիռների վրա:
Աղբյուրը նշել է նաև, որ ռազմական ինքնաթիռների վրա տեղադրվող «SKY sniper» անվանումով նմանատիպ համակարգեր ներկայացրել է նաև Իսրայելը:
