Թուրքիան նեղացել է Ռուսաստանից
«Թուրքական հոսք»-ը պետք է համապատասխանի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Անկարայի շահերին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը՝ մեկնաբանելով «Թուրքական հոսք» նախագծի իրականացման շուրջ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ բանակցությունների ընթացքը, որով պետք է ռուսական գազը Եվրոպա հասնի՝ շրջանցելով Ուկրաինան:
«Մոսկվան մեզ որպես տարանցիկ երկիր է դիտարկում: Մենք դրանում որեւէ իմաստ չենք տեսնում: Ցանկանում են մատակարարումների համատեղ համակարգ ստեղծել: Այդ հարցի շուրջ սկզբունքային համաձայնություն ձեռք բերվել է, սակայն Ռուսաստանը հետ քայլ է անում»,- նշել է նա:
Ըստ «Ռոսբալտ»-ի, նախարարն ընդգծել է, որ Անկարան երբեք չի գնա այնպիսի զիջումների, որոնք կսպառնան իր շահերին:
«Թուրքական հոսք» գազատարի կառուցման մասին որոշումը կայացվեց «Հարավային հոսք»-ի շուրջ աշխատանքների դադարեցումից հետո, որը 2014 թվականի դեկտեմբերին փակվեց՝ Ուկրաինայում հակամարտության հետ կապված ԵՄ-ի դիրքորոշման պատճառով: Ենթադրվում է, որ դրա հզորությունը կկազմի տարեկան 60 մլրդ խորանարդ մետր:
Աղբյուրը՝ NEWS.am