Թուրքիան պատ է կառուցում Սիրիայի հետ սահմանին
Թուրքիայի զինված ուժերը փոսեր են փորում և պատ կառուցում Սիրիայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։
Պատի բարձրությունը 2.5 մետր է, հաստությունը՝ 1 մ։ Կառուցվող պատը դիմացկուն է հրթիռների նկատմամբ։
Նշվում է, որ պատն արդեն պատրաստ է 2.5 կմ-անոց հատվածում։
