Թուրքիան պատրաստ է հարաբերությունները նորմալացնել Գերմանիայի հետ. Մեւլյութ Չավուշօղլու
«Ես պատրաստ եմ աշխատել Գերմանիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- գերմանական Spiegel-ի հետ զրույցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, պատրաստակամություն հայտնելով իր կողմից անհրաժեշտ բոլոր ջանքերը ներդնել: Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, Բեռլինի եւ Անկարայի միջեւ հարաբերություններում տարաձայնությունները նախ եւ առաջ պայմանավորված են եղել հանրաքվեի հետ որոնք տեղի են ունեցել Թուրքիայում այս տարվա ապրիլին եւ որի արդյունքում փոփոխություններ են կատարվել թուրքական պետության սահմանադրության մեջ, որոնց արդյունքում Թուրքիան պառլամենտական կառավարումից անցում է կատարել նախագահական կառավարման համակարգի:
Չավուշօղլուն նշել է, որ թեեւ իրենք վիրավորված են, որ թուրք քաղաքական գործիչներին արգելվեց խոսել Գերմանիայի թուրքերի շրջանում այս մասին, սակայն Անկարան փորձում է առաջ նայել եւ եթե Գերմանիան ընդառաջ քայլ կատարի դեպի Անկարան, ապա թուրքական կողմը երկու ընդառաջ քայլով կպատասխանի:
