Թուրքիան սպառնացել է Վաշինգտոնին: Պատճառը Հայոց Ցեղասպանության 100-ամյակն է
Թուրքիան կարող է վերանայել իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, եթե այդ երկրի իշխանությունները հաջորդ տարի կբարձրացնեն 1915թ-ի իրադարաձությունների հարցը: Նման հայտարարություն արել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Հայտնում է «Տրենդ» գործակալությունը՝ հղում անելով թուրքական «Kanal7» հեռուստաընկերությանը:
ԱԳ նախարար Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան թույլ չի տա որպեսզի «այսպես կոչված «Հայոց ցեղասպանությունը» Անկարայի վրա ճնշման միջոց դառնա»:
Հիշեցնենք, որ ավելի Չավուշօղլուն, ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, անդրադարձել էր նաև Հայոց ցեղապսանության հարցին՝ բացառելով դրա ճանաչումը:
«Մեր պապերին ու ժողովրդին փորձում են մեղադրել ցեղասպանության մեջ, սակայն բացառված է, որ մենք ճանաչենք այն. դա ընդգծում եմ»,-ասել էր Չավուշօղլուն:
