Թուրքիան Sputnik-ի թուրքական ծառայության ղեկավարին թույլ չի տվել մուտք գործել երկիր
Թուրքիան Sputnik լրատվական գործակալության թուրքական ծառայության ղեկավար Թուրալ Քերիմովին թույլ չի տվել մուտք գործել իր տարածք:
Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է ինքը` Թուրալ Քերիմովը` նշելով, որ Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում թուրքական իշխանություններն իրենից խլել են նաեւ իր հավատարմագրերը:
