Թուրքիան զգուշանում է ջավախահայերից
Ապրիլյան պատերազմից հետո Թուրքիան սկսել է զգուշանալ և , ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, թուրքական բեռնատարները Չըլդըրի սահմանային անցակետից հրաժարվել են և դեպի Թուրքիա անցում են կատարում Պոսոֆի Թյուրքգյոզու սահմանային անցակետից:
Այդ պատճառով այսօր Թյուրքգյոզու սահմանային անցակետում բեռնատարների 4 կմ–ոց հերթ է առաջացել:
Նման տրանսպորտային տեղաշարժը թուրքական կողմը բացատրում է նրանով, որ Լեռնային Ղարաբաղում վերջին լարվածության հետևանքով իբր թե ջավախահայերը ՛՛հարձակվում են՛՛ թուրք բեռնատարների վրա և արդեն անվտանգ չէ Չըլդրի անցակետ տանող ճանապարհը:
Թուրքերը լեռնային այդ ճանապարհին հաճախակի և բնական քարաթափումները համարում են, որ արհեստական է արվում և մարդու ՛՛ձեռք՛՛ է ուղղորդում:
Ինչպես ասում են՝ ՛՛սարսափի աչքերն են մեծ ու միտքը թափառական՛՛:
