Թուրքիան ուժեղ կոալիցիայի կարիք ունի. Էրդողան
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը մասնակցել է ռամադան ամսի երեկոներին կազմակերպվող ճաշկերույթին, որը տրվել է Ստամբուլի համալսարանում: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:
Ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ երկիրն ուժեղ կոալիցիայի կարիք ունի, որը լուծումներ կգտնի գոյություն ունեցող խնդիրների համար և կաշխատի հանուն Թուրքիայի ապագայի:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում գործող կոալիցիան զրկվել է միայնակ կառավարություն ձևավորելու հնարավորությունից:
