«Թուրքիայի ձայնը» նախագծում պոլսահայ երիտասարդը ցնցել է ժյուրիին (Video)
Star հեռուստաընկերության եթերում ցուցադրվող «Թուրքիայի ձայնը» նախագծում հանդես է եկել պոլսահայ Ջորջ Շեքերին: Նա կարճ ժամանակում գրավել է ժյուրիի ուշադրությունը: Ժյուրիի անդամները հետաքրքրվել են տղայի ծագումով, ինչին ի պատասխան Ջորջն ասել է, որ ազգությամբ հայ է: Երիտասարդը նշել է, որ թե՛ հայրը, թե՛ մայրը բնակվում են Թուրքիայում, սակայն ինքը հայ է։
