Թուրքիայի էներգետիկայի նախարարը պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը կողմ է արտահայտվել Մեծամորի ատոմակայանի փակմանը.
«Մեծամորի ատոմակայանի գործունեությունը տարածաշրջանի համար հարուցում է լուրջ ռիսկեր ու մտահոգություններ: Մեծամորի ատոմակայանը ենթակա չէ վերակառուցման, քանի որ այն կառուցվել է ավելի քան 40 տարի առաջ:
Ատոմակայանը գտնվում է Թուրքիայի սահմանից 10, 20 կիլոմետր հեռավորության վրա: Այն վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլև՝ համայն աշխարհի համար: Պետք է փակել այն»:
