Թուրքիայի իշխանությունը մտադիր է հողեր հանձնել հայերին
Shabat.am-ը գրում է. Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը Today’s Zaman-ի հետ զրույցում հայտարարել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մտադիր է հողեր հանձնել հայերին։
«Ես գիտեմ, թե ինչ մտադրություններ ունեն «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարները. նրանք պատրաստվում են հողեր հանձնել այն հայերին, ովքեր տեղափոխվելու են Թուրքիա։
Արդյոք մենք պե՞տք է բավարարենք Հայկական սփյուռքի պահանջները և նրանց հանձնենք Չանքայա նախագահական պալատը, կամ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը։ Ի՞նչ են ասելու իշխանությունները, եթե ուրիշներն էլ պահանջեն վերադարձնել Ստամբուլը՝ այն անվանակոչելով Կոստանդնուպոլիս»,- ասել է Վուրալը։
Վերջին օրերին թուրքական լրատվամիջոցներում ակտիվորեն խոսում են հայերի հողային պահանջների մասին այն բանից հետո, երբ ամերիկահայ լրագրող Հարութ Սասունյանն իր հոդվածում խոսում էր Դիարբեքիրի օդանավակայանի, Անկարայի նախագահական նստավայրի և Ստամբուլի օդանավակայանի տարածների նկատմամբ հայերի պահանջների մասին:
մանրամասները` սկզբնաղբյուրում
