Թուրքիայի վարչապետի հրաժարականը անականկալ չէր
Թուրքիայի վարչապետի հրաժարականը անականկալ չէր: Այն պետք է տեղի ունենար դեռևս անցած տարվա սեպտեմբերին, սակայն՝ ելնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների իշխող ԱԶԿ-ի շահերից, Էրդողանը չընդունեց վարչապետի հրաժարականը: Այդ ժամանակ իշխանական կուլիսներում խոսվում էր, որ Դավութօղլուն նեղացել է Էրդողանից, ով չի թողել պատգամավորների ցուցակն այնպես ինչպես ինքն էր կազմել: Ընտրություններից հետո նույնպես հրաժարականի թեման երկրորդ պլան էր մղված՝ Թուրքիայի ու Ռուսաստանի օր օրի վատթարացող հարաբերությունների պատճառով: Այս հրաժարականը կապված չէ Թուրքիայի արտաքին կամ ներքին հաջողությունների ու անհաջողությունների հետ, սա պարզապես Էրդողանի և Դավութօղլու հարաբերությունների տրամաբանական ընթացքի մի մասն էր: Խոսակցություններ են պտտվում , որ վարչապետի պաշտոնին կլինի սևծովյան տարածաշրջանից մեկը, ով կսպասարկի Էրդողանի շահերը: Նշեմ, որ հենց սևծովյան տարածաշրջանում են Էրդողանի քաղաքական և քրեական հիմքերը:
