Թուրքիայի վարչապետի խորհրդականը ցուցմունք է տվել
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը դատարան է կանչվել: Այս մասին հայտնում է Haber7 հեռուստաալիքը:
Մահչուփյանը դատարանում ցուցմունք է տվել վերջերս ծագած կոռուպցիոն սկանդալի գործով:
2013թ. դեկտեմբերի 17-ին հատուկ գործողության արդյունքում Ստամբուլում և Անկարայում կոռուպցիայի, մաքսանենգության և թմրամիջոցների իրացման մեղադրանքներով մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել, նրանց թվում՝ բիզնեսմեններ և որոշ նախարարների որդիներ:
Այս տարվա փետրվարին Թուրքիայի դատախազությունը վճռել է ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:
