Թուրքիայի վարչապետն իր վրա ծիծաղել է տալիս
Անկարայի պայթյունի հետ կապված՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը սոցցանցերում ծիծաղի առիթ է դարձել։ Խոսելով հոկտեմբերի 10-ին Անկարայում մահապարտ-ահաբեկիչների կողմից իրականացրած պայթյունների մասին, Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե իրենք ունեն Թուրքիայում գտնվող բոլոր մահապարտ ահաբեկիչների ցանկը, բայց մինչև նրանք ահաբեկչություն չիրականացնեն, ոստիկանները չեն կարող ձերբակալել։ «Ինչպես կարող ենք մարդուն առանց հանցանքի ձերբակալել»-, ասել է Դավութօղլուն։
