Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետը Հայկական հարցի թեմայով դոկտորական է պաշտպանել
Թուրքիայում օրեր առաջ Բարձրագույն զինվորական խորհրդի նիստում որոշում էր կայացվել ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ նշանակել ցամաքային զորքերի հրամանատար Հուլուսի Աքարին։
Հուլուսի Աքարն իր կարիերային զուգահեռ բավականին շատ ժամանակ է հատկացրել կրթությանն ու վերապատրաստումներին, իսկ 2005-ին Բողազիչի համալսարանում անգլերենով դոկտորական թեզ է պաշտպանել. «Գեներալ Հարբորդի զինվորական առաքելությունը Հայաստան. Ամերիկյան հետազոտական պատվիրակության պատմությունը եւ ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա» թեմայով։
