Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կմեկնի Ադրբեջան
Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-ին կայցելի Ադրբեջան։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այցի շրջանակում հյուրը նախատեսում է հանդիպել երկրի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այցը կտևի մինչև հոկտեմբերի 7-ը։
